Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Օսիպյանը գնաց՝ իր հետ տանելով հեղափոխական փոխզիջումը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել է իր հրաժարականի հնարավորության վերաբերյալ տեղեկությունները: Դրանք մամուլում էին հայտնվել Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, երբ գրվել էր, որ հաջորդական հրաժարական են ներկայացնելու ուժային բլոկի պաշտոնյաները:

Այդուհանդերձ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի «ուրվականը» նախօրեին երեկոյից թևածում է հայկական մամուլում և քիչ առաջ ստացավ պաշտոնական հաստատում նախագահի նստավայրից, որ վարչապետը ներկայացրել է Վալերի Օսիպյանին ազատելու միջնորդագիրը:

Այսպիսով, Հայաստանում տեղի է ունենում իրավապահ երկու առանցքային կառույցի՝ ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխություն, ինչը զուտ ոլորտային նշանակության հանգամանքների և մոտիվների շարքին զուգահեռ՝ անշուշտ ունի նաև ընդհանրապես ներքին հասարակական-քաղաքական իրավիճակն ու դրա զարգացումը բնորոշող առանցքային նշանակություն:

Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի հեռացումը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առանցքային մի հանգրվանի արձանագրում է, որը կարող է հավասարազոր լինել ընդհուպ խորհրդարանի արտահերթ ընտրության հանգրվանին, որ եղավ 2018-ի դեկտեմբերին: Բանն այն է, որ թե՛ Արթուր Վանեցյանը, թե՛ Վալերի Օսիպյանը որոշակի նշանակալի դերակատար են եղել նախկին իշխող համակարգում՝ չլինելով, իհարկե, առաջնային պլանի գործիչներ, սակայն այդուհանդերձ զբաղեցնելով բավականին պատասխանատու դիրքեր՝ ամեն մեկը պատասխանատու յուրովի: Նրանք առնվազն դե յուրե եղել են թավշյա հեղափոխության, այսպես ասած, հակառակ ճամբարում, թեև Վալերի Օսիպյանը, օրինակ, քայլել է թերևս Նիկոլ Փաշինյանից և հեղափոխության թիմից ոչ պակաս: Նա հեղափոխության երևանյան հատվածում անընդհատ փողոցում էր:

Կլինե՞ր Օսիպյանը ոստիկանապետ, եթե, օրինակ, չլիներ ոստիկանապետի նշանակման հարցում օրենքի դրույթը, որը բացառում էր համակարգից դուրս անձի նշանակումը: Շատ դժվար է ասել, բայց այսպես թե այնպես՝ Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը հեղափոխությունից հետո հայտնվեցին առաջին պլանում ընդդեմ այն համակարգի, որի, այսպես ասած, տարբեր երկրորդ պլաններում ձևավորվել և աշխատել էին որպես գործիչ: Այս հանգամանքը իր մեջ պարունակում էր հեղափոխության թավշի տրամաբանությունը: Բայց հնարավո՞ր է ասել, որ Օսիպյանի և Վանեցյանի հեռանալով հեռանում է նաև այդ տրամաբանությունը: Հազիվ թե, որովհետև այստեղ նրանք խորհրդանշում էին, բայց չէին պայմանավորում այդ տրամաբանության էությունը:

Կարող ենք ասել, որ Վանեցյանի և Օսիպյանի հեռանալով հեռանում է հեղափոխությունն ինքնին՝ որպես ամենատարբեր ու հակասական կոմպրոմիսներից ծնվող կիզակետային երևույթ: Հեղափոխություններն այլ կերպ չեն լինում: Դրանք իրականանում են, երբ գտնվում է ամենատարբեր հակասական հանգամանքների և շահերի ինչ-որ բնական և հրատապ փոխզիջում: Վանեցյանի և Օսիպյանի հեռացումը նախանշում է այդ փոխզիջման ավարտը, և մենք տեսնում ենք, թե ինչպես են զուգահեռ ձևավորվում և ձևակերպվում ներքաղաքական շահի կենտրոնները:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում