Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպում՝ Անկարայում. Երևանը պետք է հետևողական լինի տարածաշրջանային փոփոխությունների նկատմամբ

Անկարայում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի քննարկման հիմնական թեման Սիրիայում իրավիճակն էր: Մինչև եռակողմ բանակցությունը՝ տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ: Կողմերը նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:  Ի՞նչ ազդեցություն կունենա այս հանդիպումը տարածաշրջանային զարգացումների վրա, երեք նախագահների հռետորաբանությունից դատելով կարո՞ղ ենք եզրակացնել, որ սիրիական հակամարտության հանգուցալուծումը մոտ է: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է իրանագետներ Արմեն Իսրայելյանի և Աննա Գևորգյանի հետ:

«Աստանայի ձևաչափով թվով հինգերորդ հանդիպումը կարևոր հանգրվան էր Սիրիայում հակամարտության կարծես թե թվացյալ վերջին փուլի համատեքստում, և բնականաբար առանցքային խնդիրը Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարծիքների, դիրքորոշումների արտահայտումն էր: Իհարկե, քաղաքական առումով հանդիպումը չափազանց կարևոր էր, ամեն անգամ այս հանդիպումները կարծես խորհրդանշում են այն հանգամանքը, որ տարածաշրջանային ուժերը ի վիճակի են առանց արտատարածաշրջանային խաղացողների լուծել տարածաշրջանում  ցանկացած հակամարտություն»,-ասաց Գևորգյանը:

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց, որ հետաքրքիր փաստ է այն հանգամանք, որ ամեն անգամ այս ձևաչափով հանդիպումների ժամանակ խոսվում է այն մասին, թե ինչքան կարևոր է, որ Սիրիայի ներքին գործերին չխառնվեն այլ ուժեր, Սիրիան ինքնուրույն լուծի իր խնդիրները, և այս ամենն արվում է առանց Սիրիայի ղեկավարի ներկայության:

Իսրայելյանն իր հերթին ասաց, որ վաղ է խոսել սիրիական հակամարտության վերջնական հանգուցալուծման մասին: «Միևնույն ժամանակ այն փաստը, որ եռակողմ հանդիպումները կայանում են պարբերաբար, առանց չեղարկումների, խոսում է ընդհանուր համաձայնությունների վերաբերյալ: Այնինչ մի քանի տարի առաջ Իրանը և Թուրքիան հակադիր կարծիքներ ունեին Սիրիայի ճակատագրի վերաբերյալ: Եթե ուսումնասիրում ենք նախորդ հանդիպումների համատեղ հայտարարությունները, նույն շեշտադրումներն են, նույն ցանկությունները՝ մի փոքր համահունչ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում