Իրանը Միացյալ Նահանգներին նոտա է հղել, որում հերքում է Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանների վրա հարձակմանը ներգրավվածությունը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ փաստաթղթում նաև նախազգուշացում կա Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլի պատասխանելու մասին:
Հստակեցվում է, որ նոտան Վաշինգթոնին է փոխանցվել Իրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էր Ռիադն ապացույցներ կտրամադրի Իրանի կողմից դրոնների հարձակման վերաբերյալ: