Լուրեր
Եթե մի նախագծով հնարավոր է նման քաոս առաջացնել՝ ուրեմն այդ կառավարությունը երկար կյանք չունի
  • 12:39
  • 2019-09-18
  • Դիտումներ՝ *

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 18-ի հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է։

«Եթե մի նախագծով հնարավոր է կառավարությունում նման քաոս առաջացնել՝ ուրեմն այդ կառավարությունը երկար կյանք չունի»,-ասաց Գորգիսյանը՝ անդրադառնալով իրենց ներկայացրած նախագծին, ԱԱԾ պետի հրաժարականին և ոստիկանապետի հնարավոր հրաժարականին։

Պատգամավորն ընդգծեց՝ նախորդ տարիներին թե՛ ոստիկանությունը և թե՛ ԱԱԾ-ն մշտապես ծառայել են քաղաքական մեծամասնության շահերին.«Մարդն ով աճել է այդ համակարգում՝ այլ կերպ այն տեսնել չի տեսնում ու այնտեղ հիմնարար փոփոխություններ բերել չի կարող»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *