Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Անխուսափելիի կառավարումը. Նիկոլ Փաշինյանը սկսել է

ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը, դրա վերաբերյալ հայտարարության բովանդակությունն ու առաջ բերած ներքաղաքական արձագանքները, քննարկումները վկայեցին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում այլևս չի գործում սև-սպիտակ տրամաբանությունը, սակայն միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչ տրամաբանություն կամ գունապնակ է գործում: Այդպիսով, հրաժարականը վկայեց, որ Հայաստանի հետհեղափոխական ներքաղաքական կոնֆիգուրացիայի հարցը ոչ միայն շարունակում է մնալ կամ լինել բաց, այլ մեծ հաշվով դեռևս չունի էլ մոտավոր ուրվագծեր, պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ կարող է ընթանալ ներքաղաքական քարտեզագրումը: Միաժամանակ, Վանեցյանի հրաժարականին հաջորդած հանրային արձագանքները հուշեցին, որ Հայաստանում բացարձակապես առկա չէ ներքաղաքական գունավորման համար անհրաժեշտ սոցիալական գունավորում կամ բազա, որովհետև ինքնին ամենևին սև-սպիտակ չենթադրող պաշտոնանկությունը կամ հրաժարականը հանրությունը դիտարկեց հենց սև-սպիտակի տրամաբանությամբ, չարի և բարու, հեղափոխության ու հակահեղափոխության:

Իհարկե, այդ հարցում հանրությանը զգալիորեն օգնեցին ուժեր, որոնց քաղաքական շահերից է բխում սև-սպիտակ տրամաբանության «հավերժացումը», որովհետև չունենալ բովանդակային քաղաքականության այլ հեռանկար, այդպիսով նրան գոնե կարողանում են օգտագործել միակ՝ սևի դեմ կռվելու ռեսուրսը: Սակայն այդ սևին տպավորիչ կերպով հաղթած իրականության պայմաններում, այդ հաղթանակից մեկուկես տարի անց, սևերի դեմ կռիվը կամ քաղաքական գործունեության առանցքում այդ կռիվը դնելն այլ բան չէ, քան հողմաղացների դեմ պայքարը: Բայց քանի որ չկա այլ պայքար, ներքաղաքական կյանքում «հողմաղացը» վայելում է մեծ պահանջարկ: Ու դա վերածվում է հանրային պահանջարկի, քանի որ չկա ուրիշ առաջարկ: Արդյունքն այն է, որ շերտերի խորքում տեղի ունեցող իրապես բազմերանգ գործընթացները հանրության շրջանում արժանանում են պարզունակ ընկալումների, ինչն էլ իր հերթին նպաստում է իրական գործընթացների ստվերային բնույթին: Օրինակ՝ ԱԱԾ պետի հրաժարականից հետո շատ են հնչում հայտարարություններ, որ իշխանությունն ու հրաժարական տվողը պետք է ներկայացնեն պատճառների վերաբերյալ կոնկրետ տվյալներ, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում: Իսկ կա՞ տվյալների հետ աշխատող հանրություն, եթե լինեն կամ մատուցվեն դրանք:

Հանրությանն այդ տվյալները հետաքրքրում են առավելապես սևի կամ սպիտակի բաժանելու համար, ոչ ավելի: Եվ չկան հանրային, քաղաքական արդյունավետ ինստիտուտներ, որոնք հանրությանը կօգնեն ներքաղաքական տվյալների մշակման գործում, այդպիսով ստանալով իրապես հաշվետվողական քաղաքականության պահանջարկի բազա: Չկա բազա, քաղաքականությունը չունի ստվերից հրապարակ դուրս գալու անհրաժեշտություն: Ավելին, հաճախ հենց հանրությունն է մղում այն դեպի ստվեր, տեսնելով միայն սևն ու սպիտակը, և չցանկանալով տեսնել որևէ այլ բան:

Մինչդեռ, հաճախ այդ այլ բանը, այլ գույնը կամ գույները ամենևին ստվերում չեն և դրսևորվում են բավականին թափանցիկ: Գունավոր քաղաքականությունը հանրությունը սկսել է դիտել վտանգավոր, դիտել սպառնալիք, ռիսկ: Սա հետհեղափոխական իրավիճակի գլխավոր խնդիրներից է, որ հերթական վառ դրսևորումն է ունենում Արթուր Վանեցյանի հրաժարականի առիթով: Բայց դրա մյուս կողմը խոսում է այն մասին, որ Հայաստանում ներքաղաքական նոր բաժանումները տեղի են ունենալու իրականում շատ ավելի բարդ սխեմաներով, քան այն պարզունակ մոդելները, որ պատկերացվում են՝ իշխանության ներսից ծնվելիք ընդդիմության, կամ նախկին իշխանությունից ծնվելիք ընդդիմության առումներով:

Բաժանումը պարզունակ չի լինելու, թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանի հանրությունը 90-ականների սկզբի պարզունակության շրջանից գործնականում անցել էր բավականին բազմերանգ և բազմաշերտ օրգանիզմի կարգավիճակի:

Հեղափոխության հաջողության գրավականը հանրության միատարրությունը չէր, այլ բազմաթիվ շահերի ներդաշնակությունն ու կենտրոնացումը մեկ կետում, ինչն էլ արդյունքի վերածեց Նիկոլ Փաշինյանը: Այժմ սկսում է ապակենտրոնացման անխուսափելի գործընթացը, և Նիկոլ Փաշինյանը փորձում է կառավարել այն նույն արդյունավետությամբ, ինչպես կառավարում էր իրավիճակը այդ շահերի կենտրոնացման գործընթացում, որի արդյունքում անխուսափելի էր դառնում հեղափոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում