Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Վերադարձ «մեր դեմ խաղ չկա»-ի՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երևում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջև կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչև, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ): Ավելին, որոշ պատգամավորներ խորհրդարանում մեծամասնություն ունենալը նույնացնում են «ամեն ինչ մեզ կարելի է» գործելաոճի հետ:

Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը գտնում է, որ «ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից»:

Նշվածին պատգամավորը հավելում է նաև ամփոփիչ ասելիքը. «ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»: Դժվար է ասել՝ այսպես է մտածում ամբողջ խմբակցությունն ու նաև վարչապե՞տը, թե միայն հատուկենտ պատգամավորների համոզմունքն է:

Սակայն փաստն այն է, որ իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում՝ իշխանության թևերի տարանջատման սկզբունքի մասին իսպառ մոռացած:

Ի դեպ, գրառման մեկնաբանություններում պատգամավորը նաև փաստացի սպառնալիքներ է հնչեցրել իրեն հակադրվողների նկատմամբ՝ մոտավորապես այսպիսի ոճով. «Պատշաճ տոնով խոսե՛ք, այլապես ռիսկ կա, որ անբարենպաստ հետևանքներ ունենա։ Ինձ երևի չեք ճանաչում։ Զգուշացնում եմ մի անգամ»: Հետո, իհարկե, պատգամավորը փորձում է ուղղել իրեն, թե ես նկատի ունեմ, որ ժողովրդի դեմ խաղ չկա, բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է:

Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում է իր թիմակիցներին առավել չափավոր լինել իրենց գրառումներում ու հարցազրույցներում, «մի քիչ դիվանագետ լինել», «լյապեր չթողնել» և այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում