Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Լավ, բայց քրեակա՞ն, ամռանն արձակուրդ գնալու համա՞ր. Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրեական գործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. շնորհակալությո՛ւն ՀՊՏՀ նոր ղեկավարությանը

Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ նոր ղեկավարությունից ինձ «ընկեր» ներկայացողները մի քանի անգամ նշել էին, որ «ֆինանսական խախտումներ» են բացահայտել և պատրաստվում են դրանք ներկայացնել համապատասխան մարմիններին: Թե ինչու են դա անում, կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար:

Եվ այսպես՝ ցնդաբանական «խախտումները», յուրաքանչյուր հաջորդ փուլում ֆիլտրվելով և նոսրանալով, հասել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության նպատակով:

Դրանք, ըստ էության, բաղկացած են 2 դեպքից.

1. Ինչպե՞ս կարող էի տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ իմ մտերիմը համարվող 2 աշխատակցի. չէ՞ որ նրանց անընդհատ աշխատանքի վեց ամիսը դեռևս չէր լրացել:

Հարգելինե՛րս, եթե իհարկե իսկապես չեք հասկանում, ուշադի՛ր կարդացեք Աշխատանքային օրենսգիրքը, որը ոչ միայն «որպես կանոն» ձևակերպմամբ արդեն իսկ չի արգելում արձակուրդի տրամադրումը, այլև հստակորեն սահմանում է, որ աշխատողի խնդրանքով արձակուրդը կարող է տրամադրվել կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Իսկ վերջինիս մեջ մատչելի հայերենով գրված է՝ ԳՈՐԾԱՏՈւԻ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՄԲ՝ այլ դեպքերում (տե՛ս կից նկարները):

2. Ինչպե՞ս կարող էր իմ պաշտոնավարման ընթացքում աշխատանքի ընդունված և իմ մտերիմը համարվող աշխատակիցը պարգևատրում ստանալ:

Ցանկանում եմ տեղեկացնել հասարակությանը, որ հերթական պարգևատրումը ստացել են բոլոր հիմնական աշխատակիցները՝ ԱՆԽՏԻՐ:

Ավելին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ պարգևատրումը՝ որպես աշխատակիցների խրախուսման ձև, կիրառվել է բոլոր նախորդ տարիներին, և այդ ավանդույթն ընդամենը չի խախտվել:

Լավ, բայց քրեակա՞ն… , ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հնարված է ՀՊՏՀ նոր ղեկավարության կողմից՝ հասարակության մեջ ինձ բացասական կերպով ներկայացնելու համար։

Հրավիրում եմ մեր բոլոր գործընկերների, ուսանողների, շրջանավարտների, մամուլի և ամենակարևորը՝ պատասխանատու մարմինների ուշադրությունն այս ամոթալի և հուսահատ հետապնդմանը»:

https://www.facebook.com/ruben.hayrapetyan.9/posts/2633951159989423

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում