Միացյալ Նահանգներում յոթերորդ մարդն է մահացել էլեկտրոնային ծխախոտի հետևանքով առաջացած թոքերի ծանր հիվանդությունից, հաղորդում է NBC News-ը:
Հայտնի է, որ հերթական զոհը բնակվում էր Կալիֆոռնիա նահանգում: Անհասկանալի վարակի մյուս զոհերն Ինդիանա, Իլինոյս, Կանզաս, Մինեսոտա և Օրեգոն նահանգներից էին:
Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկրում տարբեր համային հավելումներով էլեկտրոնային ծխախոտի բոլոր տեսակների արգելք մտցնել, շուկայում թողնելով միայն ծխախոտի համով վեյփերը: Նման կերպ նախատեսվում է պայքարել վեյփինգի դեմ անչափահասների շրջանում: