Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Չենք էլ հետաքրքրվել, թե ԱԱԾ պետի տեղակալները ինչ կուրացիա են իրականացնում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանության և Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Իսկ նախագծով առաջարկվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվեն քաղաքական, և այդ պաշտոններում նշանակվեն ԱԺ պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք։

Արդյոք այդ փոփոխությունները կարո՞ղ են ավելի վերահսկելի դարձնել ուժային կառույցների աշխատանքը։

Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետք է նայել, թե ինչ հարաբերություններ են առաջացել, ինչից էլ ծագել է նման նախագծեր ներկայացնելու անհրաժեշտությունը։

«Գնահատականը պետք է տալ՝ ելնելով տրամաբանությունից։ Եթե կա խնդիր, որ կարող են ոչ պրոֆեսիոնալ մասնագետի նշանակել պաշտոնում, ապա օրենքը կտա դրա հնարավորությունը։ Իսկ եթե ոչ, ապա միայն պրոֆեսիոնալները կղեկավարեն այդ գերատեսչությունները, ինչից միայն կշահի պետությունը»,- կարծում է Հովիկ Արսենյանը։

Հրաժարական ներկայացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, մամուլում շրջանառվում են լուրեր, որ հրաժարական են տալու նաև ուժային մյուս կառույցների ղեկավարները՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

«Այդ օրենսդրական փոփոխությունները և ԱԺ-ում դրանց վերաբերյալ քննարկումները ես չեմ կապի երեկվա հրաժարականի և ապագայում սպասվելիք ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականների հետ։ Բացարձակապես ես կապ չեմ տեսնում դրանց միջև»,- նշեց փաստաբանը։

Միաժամանակ Հովիկ Արսենյանը դեմ չէ, որ ուժային գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները լինեն քաղաքական։

«Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձնավորություն է, չի խոչընդոտի գերատեսչության աշխատանքներին։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին և ոստիկանությանը, ապա նրանք քանի տեղակալներ ունեն։ Մենք երբևէ չենք էլ հետաքրքրվել, թե յուրաքանչյուրը որ ուղղությամբ է իրականացնում կուրացիան։ Իսկ ԱԱԾ-ի պետի գործառույթը պետք է լինի տեխնիկական հագեցվածությունը, ուսումնամարզական աշխատանքները։ Կարծում եմ, որ այդ ամենը միայն օգուտ կտա, այդ գերատեսչություններն էլ կիմանան, թե այդ պահին որ ծրագրերը և ուղղություններն են հրատապ և անհրաժեշտ կատարելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում