Իռլանդիայում 28-ամյա մի աղջկա փրկվել է սելֆիի շնորհիվ: Այդ մասին հայտնում է The Irish Sun-ը:
Ինչպես նշվել է, հայրը դստերը հայտնաբերել է անգիտակից վիճակում: Ինչպես հետո պարզվել է, աղջկա մոտ սկսվել է ներուղեղային արյունազեղում:
Պարզվում է, որ աղջկան փրկելու համար բժիշկները պետք է հստակ իմանային, թե երբ է նա ուշաթափվել:
Բանն այն է, որ հակաաղեկուլային դեղամիջոցները կարելի է ընդունել միայն ուշաթափությունից հետո որոշակի ժամանակահատվածում:
Հրապարակման համաձայն՝ աղջկա եղբայրը կարողացել է պարզել ուշաթափության ժամանակը նրա հեռախոսում հայտնված սելֆիի շնորհիվ: Աղջիկը սելֆի է արել հայրիկի ժամանելուց 14 րոպե առաջ:
Բժիշկները այդ տեղեկությունը անչափ օգտակար են համարել․ աղջիկը դեռևս վիրահատության կարիք ունի: