Մոդել Մոնիտա Սեբեգը դատի է տվել արտիստ Քևին Հարթին՝ մեղադրելով նրան իրենց սեռական հարաբերությունը գաղտնի նկարահանելու մեջ։ Աղջիկը ամբաստանյալից պահանջել է 60 միլիոն դոլար՝ հայտնում է The Independent-ը:
Դատական հայցում նշվում է, որ մոդելին նկարահանել են Հարթի հետ անկողնում Լաս Վեգասի հյուրանոցային սենյակում: Դա, իբր, տեղի է ունեցել 2017թ.։ Այդ տարվա սեպտեմբերին ձայնագրությունը հրապարակվել է ինտերնետում։
Բացի Հարթից, ամբաստանյալ է նաև նրա նախկին ընկեր Ջոնաթան Ջեքսոնը, որին դերասանն ինքը նախկինում մեղադրում էր շորթման մեջ. Նա, իբր, այդ տեսահոլովակի համար գումար է պահանջել Հարթից, այնուհետև փորձել է այն վաճառել հայտնիների մասին տարբեր լրատվական կայքերի: Սեբեգի հայցադիմումում նշվում է, որ Հարթը և Ջեքսոնը պայմանավորված են եղել՝ իրեն տեսախցիկով նկարահանելու հարցում։