«Հրայր Թովմասյանը ամենամեծ խնդիրն է, որովհետև մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հրայր Թովմասյանի նշանակումը բացառապես քաղաքական նշանակում է եղել: Հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ և այդ քաղաքական թիմի վերջին մարդը չի եղել: Նա կայացրել է քաղաքական որոշումներ»,-մեզ հետ զրույցում ասացԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը: Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի նշանակումը եղել է քաղաքական նպատակների հետապնդում: