Անգլիացի Էիփրիլ Գրիֆիթսը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ: 29-ամյա աղջիկը օրվա ընթացքում ուտում է միայն պանրի սենդվիչներ: Այս սենդվիչներից բացի նրա սննդակարգում ոչինչ չկա: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Կինը փորձել է նաև բանջարեղեն, մրգեր, բրինձ և մակարոնեղեն: Բայց նրա օրգանիզմը չի ընդունում այդպիսի սնունդը «տհաճ» կազմության պատճառով։
«Երբ ես փորձում եմ նոր բան փորձել, ես խուճապային հարձակման եմ ենթարկվում։ Ամբողջ մարմինս ցնցվում է և ես խիստ նյարդայնանում եմ»,- ասել է նա լրագրողներին: