Ամերիկյան Gateway Foundations ընկերությունը նախատեսում է կառուցել պատմության մեջ առաջին տիեզերական հյուրանոցը, որը տեղակայված կլինի մոլորակի ուղեծրի վրա, հայտնում է ABC News-ը:
Ակնկալվում է, որ Von Braun պտտվող տիեզերակայանը կարտադրի արհեստական ձգողականության ուժի տարբեր քանակություն։
Von Braun տիեզերակայանի ավագ դիզայներ Թիմ Ալատորն ասում է, որ հյուրանոցում զվարճանքի մեջ ներառվելու են բասկետբոլ և ցածր ծանրության բատուտ, ժայռ բարձրանալը: Նաև կայարանում կլինեն ռեստորաններ, բարեր և կինոցուցադրություններ: