Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստ է արել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից հետո

Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակետում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարևան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխավոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկե, հսկայական ճյուղավորումներ ունեցող թեմա է, այդ թվում՝ դեպի Կովկաս: Անկարայում տեղի ունեցած եռակողմ Վեհաժողովից հետո կողմերի հայտարարությունները ընդհանուր խոսում են դրական տոնայնության մասին, թեև դա ամենևին փաստ չի դարձնում այն, որ հանդիպումը անցել է առանց փոխադարձ անհամաձայնությունների:

Ավելին, խոշոր հաշվով, եռակողմ այդ ֆորմատը, որ գալիս է դեռևս Աստանայից, թերևս ավելի շատ անհամաձայնությունների կառավարման, քան շահերի զգալի ներդաշնակության ֆորմատ է: Անշուշտ, կարծել, որ այդ մեկ հանդիպումը վճռորոշ էր լինելու Սիրիայի կամ Կովկասի համար, իհարկե, միամտություն է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ հանգրվանում են կանգ առել կողմերը Անկարայում: Առավել ևս նկատի առնելով այն, որ հաջորդ «կանգառը» լինելու է Երևանը: Համենայնդեպս, սպասվում է, որ հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի առիթով Երևանում կլինեն Պուտինն ու Ռոհանին: Կկրի այդ այցը Անկարայում եռակողմ հանդիպման ազդեցություն, թե ոչ, ասելը, իհարկե, չափազանց դժվար է: Միևնույն ժամանակ անկասկած է, որ համատեղ Երևանում գտնվելու հրավերն ընդունելու պարագայում, Ռուսաստանի և Իրանի նախագահներն առնվազն զուտ ֆորմալ, արարողակարգային տեսանկյունից երևանյան հավաքին տալիս են որոշակի նշանակություն: Այլ հարց է, թե այդ նշանակությունն ինչպես են օգտագործելու հետագայում թե՛ Մոսկվան ու Թեհրանը, և թե Երևանը:

Հատկանշական է նաև այն, որ երևանյան հավաքը տեղի է ունենալու ԱՄՆ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցից հետո՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի առիթով: Ամերիկյան հանդիպումների պաշտոնական, այսպես ասած, ցանկը կամ ժամանակացույցը քաղաքական առումով տպավորիչ չէ, սակայն իհարկե պետք չէ բացառել ոչ ֆորմալ շփումներ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հերթին կարող են ազդեցություն թողնել ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում Պուտինի և Ռոհանիի այցը կազմակերպած Երևանի օրակարգի վրա:

Առավել ևս, որ ԱՄՆ-ում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, թեև կոնկրետ պայմանավորվածության մասին՝ տեղի և օրվա առումով, հայտնի չէ: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ և հայտարարել, որ ընդհանուր անվտանգային միջավայրը կանխատեսելիի շրջանակում է և այնպիսին է, ինչպիսին դիտարկել է Երևանը: Իհարկե, ԱԽ նիստը կարող էր պայմանավորված լինել ԱԱԾ պետի աղմկոտ պաշտոնանկությամբ, սակայն մյուս կողմից պետք է նկատել նաև, որ Երևանում այն փաստացի հաջորդել էր նաև Էրդողան-Պուտին-Ռոհանի թուրքական հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում