Դերասան Չարլի Հանեմը («Արթուր արքայի թուրը») հավանության է արժանացել Apple հեռուստաընկերության «Շանթարամ» սերիալում գլխավոր դերի կատարման համար, որը հիմնված է Գրեգորի Դևիդ Ռոբերթսի համանուն վեպի վրա:
Variety-ի փոխանցմամբ՝ նախագծում ներգրավված են նաև Ռիչարդ Ռոքսբուրգը և Ռադիքա Ապտեն: Նշվում է, որ ի սկզբանե ֆիլմում պետք է խաղար Ջոնի Դեպը, որը հետագայում մնաց միայն որպես պրոդյուսեր։
Սցենարի հեղինակը կլինի Էրիկ Ուորեն Սինգերը, իսկ Ջասթին Կուրզելը կբեմադրի ծրագրված տաս դրվագներից առաջին երկու դրվագները։