Լուրեր
Վանեցյանը ունի ռուսական անտեսանելի աջակցություն, նա այլընտրանք կդառնա Փաշինյանին
  • 17:20
  • 2019-09-17
  • Դիտումներ՝ *

Հայաստանում ներքաղաքական իրադարձությունները կայծակնային հունով են զարգանում։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) որոշեց Ռոբերտ Քոչարյանին թողնել անազատության մեջ։ Դրան նախորդել էր երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի մեծ ասուլիսը Վանաձորում, որի ժամանակ նա հայտարարեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել, ինչին հաջորդեց Վանեցյանի հրաժարականի հայտնի տեքստը։ Այնուհետև այս ամենին հաջորդեց Սահմանադրական դատարանի՝ հայտնի որոշման վերաբերյալ Ազգային ժողովի խոսնակի հայտարարությունը։ Օրվա վերջում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեց, որով խորհրդարանը սկսում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշումը սպասելի՞ էր ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը պատասխանեց․ «Ոչ միայն սպասելի էր, այլ նաև ցանկալի էր։ Իմ կարծիքով՝ մեղադրող կողմի և պաշտպանական կողմի միջև պայքարը, սպորտային լեզվով ասած՝ առաջին խաղակեսը, ավարտվեց մեղադրող կողմի հաղթանակով, որովհետև մեղադրյալին արդարադատության պրոցեսից հանելու այդ ռազմավարությունն իրեն չարդարացրեց։ Ուրեմն, ես դա համարում եմ պաշտպանական կողմի պարտությունը։ Սպորտային լեզվով ասած, փաստորեն, երկրորդ խաղակեսը կլինի շատ ավելի հետաքրքիր, որովհետև այնտեղ կգնա արդեն դատական պրոցեսը, և մենք կտեսնենք, թե այդտեղ ինչ մարտավարություն են ընտրել կողմերը»։

Իսկ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց․ «Երբ սկսեց դատական այս գործը, ցանկություն կար այն տեսնել որպես զուտ իրավական գործընթաց, որտեղ ի վերջո պետք է հաղթի արդարադատությունը, և մեղավորները պետք է պատժվեն, իսկ անմեղները՝ արդարացվեն։ Բայց ժամանակի ընթացքում երևաց, որ սա այլևս իրավական գործընթաց չէ։ Այո, նա իրավական դիզայն ունի, որովհետև դատարանում է տեղի ունենում, կա փաստաբանական կողմ, մեղադրող կողմ։ Բայց սա վերածվել է քաղաքական գործի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *