Ֆեյսբուք սոցիալական ցանցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Տիգրան Ուլիխանյանը կոչ է արել Հրայր Թովմասյանին անհապաղ հրաժարական տալ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սպառնալիք այստեղ չկա, ինքը պարզապես հորդորում է հեռանալ, հեռանալ անհապաղ, մեկ ժամ շուտ և չսպասել իրավական պրոցեսին, որն ի վերջո վրա է հասնելու.«Վստահ եմ, որ Հրայր Թովմասյանը, վստահ եմ, որ գիտակցում է, որ իր պաշտոնավարումը նոր Հայաստանում ուղղակի անհնար է»: