Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը: Այդ մասին գրել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարին:
«Ռուսաստանի եւ Իրանի միջ բանկային կապեր են հաստատվել Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսական համակարգի եւ իրանական SEPAM-ի միջոցով, առանց տեղեկատվության փոխանցման SWIFT գլոբալ ֆինանսական համակարգի օգտագործման»,-գործակալությունը մեջբերում Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի խոսքը:
SWIFT-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ Է: Դրան միացած են ավելի քան 200 երկրի 10.8 հազարից ավելի խոշորագույն կազմակերպություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: