ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շնորհավորեց արդարադատության հաղթանակի կապակցությամբ. «Հայաստանում ծնվել է նոր իրավական պետություն»:
Նրա խոսքով՝ այսօր Ռոբերտ Քոչարյանը չի պարտվել կամ հաղթել որևէ քաղաքական ուժ. «Այսօր պարտվել են թալանչիները, ավազակները, այն իշխանավորները, որոնք կարծում էին, որ տասնյակ տարիներ օգտագործելով պետական իշխանությունը՝ կարող են թալանել նաև սեփական ժողովրդին և հետո նաև կրակել ապստամբող ժողովրդի վրա»:
«Այսօր հաղթել է Հայաստանը, հաղթել է օրինապաշտ քաղաքացին, հաղթել է ժողովրդավարությունը, հաղթել է արդարադատությունը»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: