Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Արդարության առաջին պտուղն էր, բայց ընթանալու է սուր պայքար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը: Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը:

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել սեպտեմբերի 12-ին, նույն օրը վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս որոշմանը, ասաց. «Օրենքը չի կարող օրենք լինել, արդարադատությունն էլ՝ արդարադատություն, եթե դրանց հետևում կանգնած չեն դրանք կյանքի կոչող ուժեր ու անձինք, եթե դրանց հետևում կանգնած չեն վճռականություն, արդարություն, անաչառություն ունեցող ուժեր։ Այսօր դատարանի նկատմամբ մեր վստահությունը ծայրահեղ ընկած է, մարդիկ մտածում են՝ դատարանն անաչառություն չունի, քանի որ միշտ առևտրի միջոցով է հարցերի լուծման գնացել։ Բայց երբ ժողովուրդը տեսնում է, որ իրոք արդարադատություն է իրականացնում, սկսում է ցնծություն ապրել»։

Շարունակելով՝ Մալխասյանը նշեց. «Հայ ժողովուրդը միշտ էլ արդարությունն ու արդարադատությունը համարել է ամենաառաջնայինը։ Եթե այդ խնդիրը լուծվի, տնտեսական, սոցիալական ու մյուս բոլոր խնդիրները իրենք իրենցով կլուծվեն։ Հիմա մենք առաջին ծիլերն արդեն տեսնում ենք։ Այսքան խայտառակ փաստերի պայմաններում եթե դատարանը որոշում կայացներ փոխել Քոչարյանի խափանման միջոցը, ուրեմն նորից անվստահությունը կխորանար դատարանների հանդեպ։ Ես պարզել եմ՝ Բելգիայում ամենից շատ հարգված ու սիրված պաշտոնյաները ոստիկաններն ու դատավորներն են, ժողովուրդը նրանց անվերապահ աջակցում, վստահում ու սիրում է։ Ժողովուրդը նրանց մեջ է տեսնում իր անվտանգության երաշխավորին։ Եթե մենք էլ հասնենք նրան, որ մեզ մոտ ոստիկաններին ու դատավորներին սկսեն հարգել ու գնահատել, ուրեմն կհամարենք, որ մեր պետությունը լիարժեք կայացել է։ Հիմա մենք առաջին պտուղը տեսանք, ես այս կնոջ համարձակությունը գնահատում եմ ու ցանկանում եմ, որ նա այս դատը մինչև վերջ հասցնի իր հաղթական ավարտին»։

Նախկին քաղբանտարկյալը հավելեց. «Մեր ժողովուրդը վրեժի ծարավ չէ, երեկ էլ վարչապետն ասաց, որ մենք վրեժ չենք ուզում լուծել, մենք ուզում ենք իրավական պետություն կառուցել։ Այդ դեպքում մնացած բոլոր խնդիրները իրենք իրենցով կլուծվեն»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը այս որոշումը կապում է սկսված բարեփոխումների հետ: «Նիկոլը վերադարձել է։ ԱԱԾ ղեկավարի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ գործընթացների էին սպասում, հիասթափված են։ Ես երեկվա ասուլիսի ժամանակ տեսա իրական Նիկոլին։ Արդարությունը վերականգնման պրոցեսում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Մակեյանը մտավախություն հայտնեց, որ հինգերորդ շարասյունը շարունակելու է ագրեսիվ գործընթացները, և որպես օրինակ բերեց Դաշնակցության հայտարարությունը. «Սուր պայքար է գնալու»։

Ըստ նրա՝ ԱԱԾ պետի փոփոխությունը և ուժային կառույցներում հնարավոր այլ փոփոխությունները կբերեն նրան, որ հեղափոխությունը իրական ու բովանդակային հաղթանակ տանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում