«Փաստաբանները հորդորում են ինձ՝ անպայման ինչ-որ բան ասել:Եթե այս դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա երևի իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու»,-դատարանում այսօր, դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այնուամենայնիվ նա ասաց. «Ես այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախնի: Հասկանում եմ, որ ձեզ համար և շատ շատերի համար դժվար է սա պատկերացնել: Եթե փախնողը լինեի, այսօր ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին»:
Ինչ վերաբերում է գործը խոչընդոտելու և ինչ-որ մեկի վրա ազդելու հնարավորությանը, Քոչարյանն ասաց. «Չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան փոխելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: