Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները տոնում են այս որոշումը՝ բացականչելով. «Հաղ-թա-նակ», և պարելով «Հայեր ջան, դուխով» երգի տակ:
Մանրամասները՝ տեսանյութում: