Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Դատարանի դիմաց իրարանցում է. հավաքված քաղաքացիները պահանջում էին ցմահ դատապարտել Ռոբերտ Քոչարյանին. «Ռոբին՝ ցմահ»: Քոչարյանի աջակիցները պահանջում էին արդարադատություն և ազատություն Քոչարյանին:
Միաժամանակ ելույթ էին ունենում և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ հակառակորդները:
Ոստիկանությունը բերման ենթարկեց ակտիվիստներից մեկին:
Մանրամասները՝ տեսանյութում: