Ուկրաինական Ռովնո քաղաքում 12-ամյա գնչու աղջիկը երեխա է ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Օբոզրեվատելը», աղջկա ընտանիքը փաստացի ապրում է աղբանոցում: Ընդ որում, դեռահասը գրանցված է Անդրկարպատյան շրջանի գյուղերից մեկում:
Երբ սկսվել են ծննդաբերական ցավերը, աղբանոցի հսկիչները շտապօգնություն են կանչել: Միևնույն ժամանակ, աղջիկը չէր հասկանում ռուսերեն կամ ուկրաիներեն:
Ծնունդն ընդունել են Ռովենի շրջանի պերինատալ կենտրոնի բժիշկները: Այս պահին, ինչպես նշել են բժիշկները, աղջիկը «չէր գիտակցում, թե ինչէ իր հետ կատարվում»: