Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ սերիական մարդասպանին։ Մասնագետները կապ են գտել զոհերի և նրա ծխախոտի վրա ԴՆԹ–ի միջև։
Նախնական տվյալների համաձայն՝ 37-ամյա Ռոբերտ Հեյսը 2005 թվականին Ֆլորիդայում չորս կանանց է սպանել։
Հեյսին արդեն մեղադրում են մարմնավաճառ Ռեյչել Բեյի սպանության մեջ, որին նա խեղդամահ է արել 2016 թվականին։
Փորձաքննություններից և ԴՆԹ անալիզներից հետո քննիչները ենթադարել են, որ Հեյսը ևս երեք կնոջ է սպանել, երբ սովորել է քոլեջում։ Նրա բոլոր զոհերը գտնվել են մերկ, դեմքով դեպի ներքև դիրքում։
Հեյսը ավարտել է քոլեջը քրեական իրավունք մասնագիտությամբ։
Նրան հաջողվել է բռնել այն բանից հետո, երբ քննիչները ստացել են նրա ԴՆԹ պրոֆիլը՝ վերջին զոհի վրայից։
Հետապնդման ընթացքում ոստիկանները կարողացել են վերցնել նրա ծխախոտի մնացորդը, որը նա թողել էր ավտոբուս նստելուց առաջ։