Լուրեր
Կարևոր հարցը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն է․ Սեյրան Օհանյան
  • 12:54
  • 2019-09-17
  • Դիտումներ՝ *

«Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կարևոր հարցը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն է, այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման կատարումը»,- լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ակնկալում է. որ ի վերջո Հայաստանում արդարադատությունը կհաղթի, և Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և մյուսները, հավասար իրավիճակում կլինի այս դատական գործընթացի ողջ ընթացքում:

«Ես նորից ուզում եմ ասել, որ մեղադրանքը չեմ ընդունում և նշյալ պահին հրաման եմ կատարել: Այն, ինչ կա ցուցմունքներում և նախաքննական մարմինների աշխատանքի ժամանակ, դա իրականություն է: Բայց ելնելով պաշտպանությունից՝ ես այսօր չեմ մեկնաբանի և չեմ խորանա»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *