Լուրեր
Մեր դեմ խաղ չկա․ ինչ է նկատի ունեցել «Իմ քայլի» պատգամավորը
  • 12:14
  • 2019-09-17
  • Դիտումներ՝ *

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի և նախկին պաշտոնյաների մեկնաբանությունները մանիպուլյատիվ էին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ ասելով, թե իրենց դեմ խաղ չկա:

Պապոյանի կարծիքով՝ պարոն Ուլիխանյանը նկատի է ունեցել այն, որ Ազգային ժողովը 100 տոկոսով իրականացնելու է իր գործառույթները. «Խորհրդարանական երկրում այդ տրամաբանության մեջ ԱԺ-ն ունի բավական լայն լիազորություններ: Այսինքն՝ այդ «խաղ չկա»-ն ես պատկերացնում եմ Ազգային ժողովի բավականին մեծ լիազորությունների ամբողջական իրականացման մեջ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *