Լուրեր
Հրայր Թովմասյանը իմ աչքի լույսը չէ, բայց դա չի խանգարում ճշմարտությունն ասել․ Գևորգ Պետրոսյան
  • 11:22
  • 2019-09-17
  • Դիտումներ՝ *

ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունների դադարեցման մասին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

««Իմ քայլը» պարտավոր է ՀՀ օրենքի համաձայն ներկայացնել այդ նախաձեռնությունը։ Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Այսպիսի կարծիքներն ավելի շատ կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում», – ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ում չկա անկառավարելի վիճակ, այլ խնդիր է, որ առանձին անձինք չեն մասնակցում որոշումների ընդունմանը։

  • Դիտումներ՝ *