Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է իր թիմի պարտությունը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացած ՊՍԺ-ի դեմ խաղում:
«Դեռ առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք իրավիճակը խաղադաշտում, բայց երկրորդ խաղակեսը բարդ ստացվեց: Մենք փոքր-ինչ հոգնել էինք, և մրցակիցը զգաց դա: Այժմ մեզ սպասվում է պատասխան հանդիպումը:
Կանենք հնարավորը` մրցաշարի հաջորդ փուլ անցնելու համար:Եթե հարվածս չդիպչեր դարպասաձողին, խաղն ամբողջովին այլ կլիներ: Իհարկե, կարող էինք ավելի լավ խաղալ: Մենք կշարունակենք կպայքարել»,- ասել է Ազարը:







































