Քենդալ Ջեներն առաջին անգամ ներկել է մազերը։ Մոդել և հեռուստաաստղ Ջեները, որը մինչ այդ երբեք մազերի հետ փորձարկումներ չէր արել, շիկահեր է դարձել։
Իր նոր կերպարով Քենդալը ներկայացել է Լոնդոնում անցկացվող Նորաձևության շաբաթվա ցուցադրությանը։ Ջեները՝ Բելա և Ջիջի Հադիդների հետ միասին մասնակցել է Burberry-ի նորաձևության ցուցադրությանը՝ դառնալով հանդիսատեսի ուշադրության գլխավոր օբյեկտը։