Ռեժիսոր Մեթ Ռիվզը և Warner Bros. կինոընկերությունը Բեթմենի սուպերհերոսի մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանեն Մեծ Բրիտանիայի Leavesden կինոստուդիայում, – հաղորդում է HN Entertainment–ը։
Նկարահանման այս հրապարակում են նկարվել Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերը, ինչպես նաև «Ֆանտաստիկ գազաններ և որտեղ են նրանք բնակվում» և «Ֆանտաստիկ գազաններ. Գրին դե Վալդի հանցագործությունը» ֆիլմերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր «Բեթմենում» գլխավոր դերը Ռոբերտ Պատինսոնն է կատարելու։