Այս գիշեր մի շարք երկրներում խնդիրներ են ծագել ամերիկյան Google որոնողական համակարգի աշխատանքում։
Այս մասին հաղորդվում է ծառայության Downdetector էջում, որը վերահսկում է հայտնի ինտերնետ–աղբյուրների աշխատանքը։
Խափանումների վերաբերյալ ամենաշատ բողոքները ստացվել են ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի օգտատերերից։
Downdetector–ի տվյալների համաձայն՝ օգտատերերի 79%–ի մոտ խնդիրներ են առաջացել որոնման, ևս 20%-ի մոտ իրենց հաշիվները մուտք գործելու դեպքում։