ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են խուսափել Իրանի հետ զինված հակամարտությունից։
Տվյալ հայտարարությունը ամերիկյան առաջնորդն արել է արքայազն Բահրեյն Սալման բեն Համադ Բեն Իսա Ալ Խալիֆայի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը հայտարարել է, որ տվյալ պահին ամերիկյան կողմն այն կարծիքին է, որ Իրանը, հավանաբար, կապ ունի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների հետ։ Նրա խոսքերով՝ հարձակման մեջ Թեհրանի մեղավորության կամ անմեղության հարցը հիմա ուսումնասիրվում է։
«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ով է դա արել»,– մեկնաբանել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ–ն ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն ավելի լավ են պատրաստված։