Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է մամուլի ասուլիսը Լյուքսեմբուրգում՝ ցուցարարների աղմուկի պատճառով, հաղորդում է Sky News-ը:
Բորիս Ջոնսոնը ժամանել է Լյուքսեմբուրգ՝ բանակցելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ: Լյուքսեմբուրգի վարչապետի նստավայրի մոտ հավաքվել են բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Brexit-ի դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկել:
Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են նվագել հայտնի կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի վերջին՝ 9-րդ սիմֆոնիան: Ի վերջո, Բեթելը ստիպված էր մամուլի ասուլիս անցկացնել մենակ՝ բրիտանական դրոշի և դատարկ ամբիոնի կողքին, որտեղ պետք է կանգնած լիներ Ջոնսոնը:
«Այժմ ամեն ինչ կախված է պարոն Ջոնսոնից: Նա իր ձեռքում է պահում Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի քաղաքացիների ապագան Բրիտանիայում: Ժամանակը գնում է, պետք է այն խելամիտ օգտագործել»,- ասել է Բեթելը՝ ցույց տալով իր կողքին գտնվող դատարկ տեղը:
Ավելի ուշ Ջոնսոնն ասել է, որ «արդար չի համարում», որ Լյուքսեմբուրգի վարչապետը շարունակել է ասուլիսը՝ հաշվի առնելով, որ «աղմուկն ակնհայտորեն շատ էր»:
Բրիտանացի լրագրողները նշում են, որ բրիտանական կողմի ասուլիսը շենքի ներսում անցկացնելու խնդրանքը մերժվել էր «տեխնիկական խնդիրների» պատճառով, և Բեթելը դուրս էր եկել շենքից:
"It's on Mr Johnson; he holds the future of UK citizens and EU citizens in the UK in his hands."@Xavier_Bettel warns @BorisJohnson "the clock is ticking" and to use his time "wisely" in what was supposed to be a joint-statement with the PM.
Follow live: https://t.co/TZPD9vB1YG pic.twitter.com/JquS44vqV9
— Sky News Politics (@SkyNewsPolitics) September 16, 2019