Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

Թող միանան քաղաքական պայքարին. ինչո՞ւ են ազատ արձակվում զինված պայքարի կողմնակից գործիչները

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ ԱԱԾ-ի՝ այս գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր իշխանությունը բռնությամբ զավթել:

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր զինված խմբով ցանկացել է թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

Մամուլում նախկինում խստորեն քննադատվում էր «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոցի փոփոխությունը՝ այն կոնտեքստում, որ դա կարող է հետագայում զինված գործողությունների համար վատ նախադեպ լինել։ Իսկ Արթուր Վարդանյանի խափանման միջոցի փոփոխությունը էլ ավելի ուժեղ քննադատության արժանացավ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե որոշել է սեփական շահերը, իր քաղաքական թիմի շահերը վեր դասել պետության շահերից. «Ի սկզբանե նույն բանը տեղի ունեցավ «Սասնա ծռերի» ազատ արձակումով։ Այստեղ ես ոչ թե կասկածի տակ եմ դնում նրանց մեղավորությունը կամ չեմ հավատում իշխանությունների անաչառությանը, այլ «Սասնա ծռերը» իրենք իրենց ներկայացուցիչներին էին մեղադրում մարդասպանության մեջ։ Հիշում եք՝ դատական պրոցեսներին նույն Պավլիկ Մանուկյանն ու մյուսները նշում էին, թե ով ում վրա է կրակել, դրանից հետո նրանց մեծ մասը հայտնվեց ազատության մեջ։ Խնդիրը հետևյալն է՝ դատարաններում տեղի ունեցող գործընթացներն ունեն բացահայտ քաղաքական ենթատեքստեր։ Իշխանություններին բացարձակ չի հետաքրքրում՝ այդ անձինք մեղավո՞ր են, թե՞ ոչ, բոլորին ազատ են արձակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Իսկ թե ինչ նպատակներ ունի այդ ամենը, ըստ Համբարյանի, պարզ կդառնա առաջիկայում. «Ինչքան այս տիպի խմբավորումներ կան, պարոն Փաշինյանը փորձում է լավություն անել՝ ինչ-որ ակնկալիքներ ունենալով նրանցից ապագա քաղաքական գործընթացների համար»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա վտանգավոր նախադեպ է: «Պարոն Փաշինյանն ու իր թիմը մտածում են ոչ թե իրական արդարադատության մասին, այլ սեփական շահերի, իսկ դա կործանարար է լինելու։ Եթե պետք է ազատ արձակվեն, ապա՝ ըստ օրենքի։

Ինչի՞ հիման վրա են նրանք ազատ արձակվում։ Նույն «Սասնա ծռերի» անդամները իրենց գործընկերներին մեղադրել են մարդասպանությունների մեջ։ Իհարկե, սա շատ մեծ վտանգ է պարունակում՝ մանավանդ Հայաստանում, որն ունի բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ։ Մեզ միայն պակասում էր, որ քաղաքական դաշտում ռազմաքաղաքական խմբավորումներ հայտնվեին։ Ես անձամբ դրան կտրականապես դեմ եմ»,- եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը մեզ հետ զրույցում մշտապես դեմ է արտահայտվել զինված ճանապարհով խնդիրների կարգավորմանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արշակյանն ասաց, որ այժմ վտանգներ չի տեսնում. «Քանի որ «Սասնա ծռերն» ասել են, որ այսուհետ սահմանադրական ճանապարհով են քաղաքական գործունեություն ծավալելու՝ ես դա ընդունում եմ որպես լուրջ հայտարարություն։ Բացի դրանից՝ այժմ Հայաստանը փոխվել է, Հայաստանում կարելի է քաղաքական պայքար սկսել ու հասնել հաջողության, որովհետև չկան քաղաքական խոչընդոտներ։ Հիմա զինված պայքարն անիմաստ է»։

Այդ իմաստով, ըստ մեր զրուցակցի, բնական է, որ նրանք պետք է ազատ արձակվեին. «Եթե արյունոտ չի գործը, կարելի է, թող միանան մյուսներին ու քաղաքական պայքար տանեն քաղաքական մեթոդներով։ Հիմա պատճառը վերացվել է, հետևանքները նույնպես պետք է վերանան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում