Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Քոչարյանի պաշտպանների դիմումը միանգամայն մերժման ենթակա է

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացնելու՝ թողնե՞լ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքն անփոփոխ, թե՞ փոխել կալանքը որպես խափանման միջոց:

Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշումը թեև տարընթերցումների առիթ տվեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շտապեցին պնդել, որ նրա խափանման միջոցը կփոխվի, Գլխավոր դատախազությունն էլ հայտարարեց, որ խափանման միջոցը փոխելու հիմքեր չկան:

Իսկ ահա սեպտեմբերի 13-ին հրապարակվել են ՍԴ-ի դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշման առնչությամբ:

Ֆելիքս Թոխյանը մասնավորապես գրել է. «Սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ: Խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է: Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով՝ դրանք ճանաչում են Սահմանադրությանը հակասող և անվավեր, այն էլ օրենքի բացով պայմանավորված: Համոզված եմ, որ սույն գործով Բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն այս բարդ ու հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված»:

Իսկ ահա Արման Դիլանյանն էլ գրել է. «Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի մասին՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը ենթակա է կարճման»:

Անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Նորիկ Եղիազարյանը հիշեցնում է Սահմանադրության 140-րդ հոդվածը, համաձայն որի՝ ՀՀ նախագահն անձեռնմխելի է: ՀՀ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Փաստաբանը հիշեցնում է նաև Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ ՀՀ նախագահը իր կարգավիճակից չբխող գործողությունների համար պատասխանատվություն է կրում իր լիազորությունների ավարտից հետո:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շահարկում են դա՝ հայտարարելով, որ ՀՀ նախագահի անձեռնմխելիությունը դոմինանտ է, և դա ավելի գերակա է, քան Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները: Այլ կերպ ասած՝ իրավունք չունեին նրա նկատմամբ կալանք կիրառել, քանի որ նա անձեռնմխելի է մինչև այն պահը, երբ 100 տոկոսով կապացուցվի նրա մեղավորությունը: Այստեղ կա երկու շահ. առաջինն անձի շահն է, համաձայն որի՝ անձն ունի ազատության իրավունք, երկրորդը՝ հասարակական շահն է, որը պահանջում է, որ բոլոր տեսակի քրեական հանցագործություններն ու իրավախախտումները քննվեն և բացահայտվեն օբյեկտիվ և անաչառ: Եվ հիմա մենք պետք է պարզենք՝ ո՞ր շահն է գերակա՝ հասարակակա՞ն շահը, թե՞ անհատական: Եվ հասարակական շահի գերակայությունն է, որ օրենսդրին միջազգային-իրավական ակտերի ուժով հիմք է տվել խափանման միջոցների շարքում սահմանելու «նախնական կալանք»-ի ինստիտուտը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշվում է, որ անձին ազատությունից կարելի է զրկել, եթե հիմքեր կան ենթադրելու, որ անհրաժեշտ է կանխել նրա կողմից իրավազանցություն կատարելը կամ այն կատարելուց հետո նրան խանգարել թաքնվելու: Հիմա քրեական հետապնդումն իրականացնող մարմինը գտել է, որ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, կարող է նոր հանցագործություն կատարել, խանգարել քննությանը, խոչընդոտել այն, թաքնվել քննությունից: Վերջին հաշվով՝ նախաքննության մարմինն է որոշում՝ կիրառե՞լ կալանքը որպես խափանման միջոց, թե՞ ոչ, եթե կան հիմնավոր կասկածներ: Այդ առումով ՍԴ որոշումը լրիվ ավելորդ է և անտեղի: Ինչո՞ւ: Սահմանադրության 140-րդ հոդվածը դոմինանտ է և ունի անմիջական կիրառության ուժ: Այսինքն՝ Սահմանադրության հոդվածները, որոնք իրավական նորմեր են պարունակում, գործում են անմիջականորեն, անկախ այն բանից, թե այլ օրենքներ և իրավական ակտեր կա՞ն, թե՞ ոչ:

Իսկ Սահմանադրության այդ հոդվածում նշվում է, որ ՀՀ նախագահն ունի գործառույթային անձեռնմխելիություն: Եթե քննության ժամանակ պարզվի, որ այստեղ առկա է գործառութային անձեռնմխելիություն, այսինքն՝ Քոչարյանը գործել է օրենքի շրջանակներում, նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պայմանը՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայություն, ինչից հետո էլ կկարճվի գործը: Էլ ի՞նչ իմաստ ունի հատուկ կետ ավելացնել և շեշտել ՀՀ նախագահի գործառութային անձեռնմխելիությունը»,- նշեց Նորիկ Եղիազարյանը:

Մեր հարցին, թե ՍԴ որոշումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացնելիք որոշման վրա, Նորիկ Եղիազարյանն արձագանքեց. «ՍԴ որոշումը, անկախ այն բանից՝ իրավաչա՞փ է, թե՞ ոչ, որևէ նշանակություն չունի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու կամ չազատելու հարցում: Այդտեղ շոշափվում է ոչ թե խափանման միջոցի իրավաչափության հարցը, այլ օրենսդրական բացի հարցը:

Իրավաչա՞փ է խափանման միջոցը, թե՞ ոչ՝ դա կարող է որոշել միայն նախաքննությունը կամ դատաքննությունը: Այս իմաստով միանգամայն մերժման ենթակա է Ռ. Քոչարյանի պաշտպանների դիմումը: ՍԴ իրավասու չէ ազդելու նախաքննության մարմինների և դատարանների վրա և որոշել խափանման միջոցի իրավաչափության հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում