Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Ինչի մասին է ահազանգում Արթուր Վանեցյանը. հեռացո՞ղ, թե՞ մնացող ենթատեքստ

Հայաստանը բուռն քննարկում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականը կամ պաշտոնանկությունը, խոսելով դրա հնարավոր շարժառիթների կամ պատճառների, նաև ներքաղաքական հնարավոր ազդեցության մասին, զուգահեռ դիտարկելով, թե ով կարող է լինել ԱԱԾ նոր պետը: Ընդ որում, շոշափվում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, թեև այն շոշափվում է առավելապես խոսակցությունների մակարդակում: Իհարկե, այդօրինակ դեպքերում անունները շրջանառվում են այսպես ասած՝ տարերային, ինքնահոս մակարդակում՝ առնվազն, եթե անգամ որևէ կերպ չի կազմակերպվում, այսպես ասած, արտահոսք: Իսկ տեղեկատվական ներկայիս միջավայրը տալիս է այդ տարերայնության առատ հնարավորությունը:

Ո՞ր դեպքի հոտ գործ ունենք այժմ, միարժեք ասելը, իհարկե, բավականին դժվար ու բարդ է, սակայն տվյալ պարագայում անկախ քննարկվող հավակնորդների անվանումներից, խնդիրն այն է, որ զգալի ուշադրություն է պահանջում Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն ինքնին: Բանն այն է, որ Վանեցյանը դնում է հեռանալու չափազանց բարձր նշաձող՝ սպայի պատիվ, հայրենիքի անվտանգություն: Այլ կերպ ասած, նա չի խոսում լոկ կառավարման ընթացքի հետ անհամաձայնության մասին, այլ այդ համատեքստում դնում է սպայի պատվի հարց: Ըստ այդմ՝ նրա հրաժարականի տեքստը մի կողմից դառնում է ահազանգ՝ որ հարցը պարզապես տարակարծությունը կամ անհամաձայնությունը չէ, մյուս կողմից սահմանում է իրավիճակի չափազանց բարձր արժեք՝ սպայի պատիվ և հայրենիքի անվտանգություն: Բանն այն է, որ հրաժարականի տեքստով ստացվում է, որ Վանեցյանի թափուր թողած տեղում որևէ նոր նշանակում ինքնաբերաբար սկսում է չափվել սպայի պատվով: Այսինքն՝ մի՞թե նշանակում է, որ ԱԱԾ պետի պաշտոնի նոր նշանակվող որևէ գործիչ չունի սպայի պատիվ:

Ըստ էության, ԱԱԾ արդեն նախկին պետն իր հրաժարականի տեքստով կամ «ականապատում» է համակարգում հաջորդ պետի աշխատանքը և ընդհանրապես ներքին հասարակական-քաղաքական կյանքը, կամ էլ հակառակը՝ ազդարարում դրանում առկա լուրջ ականի, այդ կյանքի լրջագույն ականապատվածության մասին: Կամ Արթուր Վանեցյանը փորձում է հեռանալ առավելագույնս բարձր միավորով և վարկով, կամ նրա հեռացմամբ սահմանվում է բավականին բարդ քաղաքական խաղի մի գին: «Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։

Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստում խոսում է ոչ պոստֆակտում, այլ գալիքի համատեքստում: Սա, իհարկե, կարող է լինել լոկ հռետորաբանություն, որպիսին այդօրինակ իրավիճակներում նկատելի է լինում գործնականում միշտ:

Մյուս կողմից, սակայն, Վանեցյանն իր հռետորաբանությամբ ստանձնում է անձնական բավականին բարձր պատասխանատվություն, ու հաշվի առնելով նրա կենսափորձը հենց ԱԱԾ գործունեության տիրույթում, այդ հռետորաբանությունն առնվազն պահանջում է բավականին լուրջ քննարկում ու քննություն, առնվազն հավաստիանալու համար՝ դա լոկ հեռացողի հռետորաբանությո՞ւն էր, թե՞ լրջագույն ազդակներ հանրությանը՝ մնացողի որոշակի ենթատեքստերով:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում