Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ո՞վ է գրել Վանեցյանի հրաժեշտի տեքստը․ հրաժարական, որն ավելի ուժեղացրեց Փաշինյանին

1990-ին իշխանության եկած ՀՀՇ-ում առաջին լուրջ բաժանումը տեղի ունեցավ համազգային շարժման հաղթանակից ընդամենը մեկ տարի անց, երբ Վազգեն Մանուկյանի թիմը հեռացավ մայր կուսակցությունից։ Շատերը հիասթափվեցին, բայց իշխանության առաջին լուրջ ֆիլտրումն ամենևին էլ չթուլացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիրքերը, որն առաջին նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ։

Արթուր Վանեցյանի կալիբրն ավելի համեստ է ու նրան կոռեկտ չէ համեմատել Վազգեն Մանուկյանի հետ, բայց փաստն այն է, որ հեղափոխության հաղթանակից գրեթե մեկուկես տարի հետո տեղի ունեցավ իշխանության առաջին լուրջ բաժանումը, ու վստահաբար կարելի է պնդել, որ ճիշտ քայլերի պարագայում Նիկոլ Փաշինյանն այս գործընթացից դուրս է գալու ոչ թե թուլացած, այլ ավելի ուժեղացած։

Չնայած Արթուր Վանեցյանն իր հայտարարության տեքստում, ըստ էության, չարագուշակ կանխատեսում է անում։ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Ի դեպ, բացարձակապես պատահական չեմ համարում, որ նախկին համակարգի ներկայացուցիչներն ամբողջ օրվա ընթացքում հրճվանքով մեջբերում էին Վանեցյանի հատկապես այս տողերը։ Սակայն եթե նախկիններն այդ տողերով կարող են հրճվել, ապա Վանեցյանի հայտարարության հատկապես այս հատվածն ակամայից բացահայտում է նրա ու նախկինների կապը։ Հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Վանեցյանն իր պաշտոնավարման շրջանում պահպանել է հարաբերությունները Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, սակայն այս փաստը պարտակել է։

Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արթուր Վանեցյանի հայտարարությանն ու, ի տարբերություն ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած զուսպ գնահատականների, շատ ավելի կտրուկ է արտահայտվել։ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»,- ասել է նա։

Այլ խոսքով՝ Վանեցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին, որովհետև առնչություններ է ունեցել հին համակարգի հետ։ Մոլորություն է կարծել, թե հնարավոր է ապահովել քաղաքական նոր համակարգի ու իրավապահ հին համակարգի իներցիոն գոյակցությունը։ Այս տրամաբանությամբ է իր պաշտոնին հրաժեշտ տվել Արթուր Վանեցյանը, թերևս հերթը կհասնի նաև Վալերի Օսիպյանին։ Նիկոլ Փաշինյանը վերջապես ազատվում է հին համակարգի բեկորներից, ինչը միայն ողջունելի է, մանավանդ որ հենց այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Այլ խոսքով՝ այս պաշտոնները շուտով քաղաքական են դառնալու, ինչն անհամեմատ մեծացնելու է Նիկոլ Փաշինյանի դիրքերը։

Նիկոլ Փաշինյանին ավելի ուժեղանալ է պետք, որովհետև առաջիկայում Մարտի 1-ի բազմաշերտ դատավարությունն է, Ամուլսարի հարցը, ՍԴ ճգնաժամը հաղթահարելու հրամայականը։ Այսօրվա կադրային լուծումը համարենք արդյունավետ քաղաքականություն վարելու առաջին ազդանշան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում