Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

Վանեցյանը քաղաքական հայտ ներկայացրեց. գեներալի կոչում ստացած անձը պետք է բացատրություն տա

Շաբաթը սկսվեց վարչապետի վանաձորյան ասուլիսով, որի ժամանակ էլ հաստատվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի լուրը: Իր հրաժարականի մասին հայտարարություն է տարածել նաև Արթուր Վանեցյանը: Այդ հայտարարությունից մի դրվագ արժանի է մեջբերման. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և քաղաքագետ Գոռ Հակոբյանը:

Հակոբ Բադալյանի խոսքով՝ առերևույթ նշաններ չկային, որ մոտ է այդպիսի հրաժարականը՝ բացի մամուլում եղած մի քանի հրապարակումներից: «Ընդհանուր առմամբ՝ հետհեղափոխական իշխանության ձևավորման տրամաբանությունը այսպիսի շատ առիթներ է ենթադրում, հետհեղափոխական իրավիճակը ենթադրում է շահերի բաժանում, ի հայտ են գալիս պատկերացումների տարբերություններ հետագա զարգացումների վերաբերյալ և բաժանարար գծեր են առաջանում, իշխանությունն այս ամենի միջով անխուսափելիորեն անցնելու է, կլինեն կադրային փոփոխություններ»,- նշեց վերլուծաբանը:

«Կարճ ժամանակ առաջ Արթուր Վանեցյանին գեներալի կոչում տրվեց, պետք է ենթադրել, որ այդ ժամանակ տարաձանություններ չկային,- նշեց Արթուր Սաքունցը ՝ հավելելով՝ հարց է առաջանում. գեներալի կոչում ստանալու ժամանակ Վանեցյանը տեղյակ չէ՞ր խնդիրների մասին: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Վանեցյանի հայտարարությունը նման է դուռը շրխկացնելով հեռանալուն. ԱԱԾ պետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Դա նման է քաղաքական հայտ ներկայացնելուն:

Ա. Սաքունցը նաև հավելեց, որ նոր իշխանությունը փնտրտուքների մեջ է, կադրային բանկ չկա, նոր պետական կառավարման մշակույթ չկա:

Գոռ Հակոբյանի կարծիքով՝ իշխանության վերաբաժանումների և ազդեցության պայքար է գնացել, որի արդյունքում Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում