Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի ճգնաժամը, ներառյալ իրավիճակը Իդլիբի էսկալացիոն գոտում, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պուտինի խոսքով՝ երկու պետությունների ղեկավարները խոսել են նաև Զաևֆրատում տիրող իրավիճակի մասին
«Այժմ մենք դեմ առ դեմ խոսեցինք, մանրամասն խոսեցինք սիրիական ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին, խոսեցինք երկկողմ համագործակցության մասին գրեթե բոլոր ոլորտներում»,- ասել է Պուտինը Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում։
Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի Անկարայում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։