ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի՝ օրերս արած հայտարարությանը: Իգիթյանը նշել է, որ Մեթյու Բրայզան, ինչպես շատ նախկին դիվանագետներ, քաղաքական գործիչներ, մնացել են նախկին ժամանակաշրջանում.«Նա դիվանագիտական աղբարկղից վերցնում է ինչ-որ առաջարկություն և սկսում նորից նայել, ասել, որ այն ժամանակ շանս կա, հիմա չկա»,-հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով Բրայզայի այն հայտարարությանը, թե Տեր-Պետրոսյանը մոտ էր ճեղքմանը ղարաբաղյան կարգավորման գործում, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, պատգամավորը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ չկարողացավ համոզել իր թիմին, որ դա կարող է օգտակար լինել ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի համար, ինչի պատճառով տեղի ունեցավ հեղաշրջում: