Սաուդյան Արաբիան դադարեցրել է դեպի Բահրեյն նավթամուղը, որը Saudi Aramco ընկերության՝ օրական 220-230 հազար բարել նավթ է տեղափոխում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Պատճառը նավթավերամշակման խոշոր ձեռնարկության նավթի գործարանների վրա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին տեղ ունեցած անօդաչուների հարձակումն է։
Հարձակման մեղքն իրենց վրա են վերցրել եմենյան ապստամբները: Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման վրա կատարված հարձակումների պատճառով այն կրճատվել է 2 անգամով`օրական 5,7 միլիոն բառելով։