Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Քոչարյանին էլի հարց ունեմ տալու․ Մարտի 1-ի զոհերի հարազատները մտավախություն ունեն

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթ է ունեցել և անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, այն համարել ոչ լեգիտիմ: ԱԺ նախագահը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարտի 1-ին սպանված Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի և Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարանը վերջապես սթափվեց և որոշեց արձագանքել ՍԴ ճգնաժամին՝ Սարգիս Քլոյանը նշեց. «Լավ է, որ Ազգային ժողովն այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ. սպասում ենք, թե վերջնական արդյունքում ինչի կհասնենք»:

Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստի ընթացքի վերաբերյալ Սարգիս Քլոյանը նշեց. «Դատական պրոցեսը հետաքրքիր էր ընթանում, ինձ գոհացերց այն, որ դատավորը տուժողներին և նրանց իրավահաջորդներին թույլատրեց ազատ խոսքի իրավունքը կիրառել, արտահայտվել: Մենք Քոչարյանին սուր հարցեր տվեցինք: Դատավորը կաշկանդված չէր, դա մեզ գոհացրեց… Անհամբեր սպասում ենք սեպտեմբերի 17-ի դատական նիստին և դատարանի որոշմանը:

Ես ամբաստանյալ Քոչարյանին մի սուր հարց տվեցի. «Դուք Սերժ Սարգսյանի հետ մտերիմներ էիք, մի հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում Մարտի 1-ի էջը բացել և փակել… Քոչարյանը մատնացույց արեց դատախազությանը: Ի՞նչ ասեմ դատախազությանը, դատախազը Աղվան Հովսեփյանն էր, որը 10 տարի ծածկադմփոց արեց: Նրանք երբեք չէին կտրի այն ճյուղը, որի վրա իրենք նստած էին:

Ես Քոչարյանին էլի հարց ունեմ տալու, ասելու եմ՝ մեղադրյա՛լ Քոչարյանն, ի՞նչն էր խանգարում հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա: Իսկ դու միտումնավոր երկու զոհ տվեցիր, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարեիր…»:

Հարցին, թե արդյո՞ք իրեն միակ տղամարդ բնորոշող Քոչարյանը տղամարդկություն կունենա և պատասխանատվություն կստանձնի իր արածի համար, Քլոյանը պատասխանեց. «Նա չի գնա նման քայլի… Բայց այնքան ապացույցներ կան, որ Քոչարյանի փաստաբաններն ասելիք չեն ունենա, կհրաժարվեն պաշտպանել նրան»:

«Ակնկալում ենք, որ Քոչարյանը կմնա անազատության մեջ,- նշում են Մարտի 1-զոհերի հարազատները, բայց ունեն մտավախություն. «Եթե, իհարկե, ջուրը չպղտորվի… Եթե վաղը Քոչարյանը մնաց կալանքի տակ, դատավարությունը մաքուր է եղել, եթե չմնաց, ուրեմն «դիպլոմատը» մեծ է եղել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում