Վրացական ծագմամբ դիզայներ և ֆրանսիական Vetements նորաձևության բրենդի հիմնադիր Դեմնա Գվասալիան լքել է ընկերությունը: Այս մասին հաղորդել է WWD- ն:
Դիզայների եղբայրը՝ Գուրամ Գվասալիան, որը Vetements-ի համահիմնադիրն է, և բրենդի Ցյուրիխի գրասենյակի գլխավոր տնօրենը, շնորհակալություն են հայտնել Դեմնային կատարված աշխատանքի համար: «Vetements-ը միշտ բաղկացած է եղել ստեղծագործ մարդկանց կազմից: Մենք կշարունակենք ընդլայնել ապրանքանիշի սահմանները՝ հիշելով դրա իրական արժեքները: Վերջին մի քանի տարիների ընթացքում Դեմնայի ձեռքբերումները ընկերության պատմության առանցքային մասն են կազմում: Մենք շատ շնորհակալ ենք Դեմնային` նորաձևության տան զարգացման գործում ունեցած ներդրման համար»,- ասել է Գուրամ Գվասալիան: