Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Առաջին լուրջ բաժանումը. ինչ է տեղի ունեցել վարչապետի և ԱԱԾ պետի միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվում էր, թե հերթական ասուլիսի փոխարեն՝ մեծ անակնկալ մատուցեց հանրությանը՝ հայտարարելով, որ առաջիկա օրերին կներկայացնի ԱԱԾ պետի ազատման միջնորդագիրը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ որոշման հանգել է Արթուր Վանեցյանի հետ մանրամասն քննարկումներից հետո, երբ եզրակացրել են, որ դա է ճիշտ տարբերակը: Վարչապետը հայտարարեց նաև, որ Արթուր Վանեցյանը կկենտրոնանա ֆուտբոլի հավաքականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու կարևոր աշխատանքի վրա:

Վարչապետի խոսքից շատ կարճ, թերևս րոպեներ անց հաջորդեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ տարածվեց Ֆեյսբուքում: Վարչապետի բարձրաձայնումից հետո րոպեների ընթացքում դրա տարածման հանգամանքը վկայում է, որ հրաժարականի հայտարարությունն իրականում պատրաստ էր վաղուց, այլապես չէր լինի այդպիսի օպերատիվություն: Այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք այն պետք է բարձրաձայնվեր ավելի ուշ, սակայն քանի որ վարչապետ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց դրա մասին, Արթուր Վանեցյանը արեց, այսպես ասած, պատասխան քայլը:

Բանն այն է, որ ԱԱԾ պետի հայտարարությունը ակնառու կերպով խոսում է այն մասին, որ հրաժարականը պայմանավորված է վարվող քաղաքականության հետ անհամաձայնությամբ: Դրա ակնառու վկայությունն է հետևյալ մեջբերումը. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի՝ որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում պատասխանելով նույնքան արագ հնչած հարցին, թե արդյոք Վանեցյանի տեքստը չի՞ դիտարկում իր հասցեին քննադատություն, այն գործնականում թողել է առանց ուղիղ պատասխանի: Փաշինյանը հայտարարել է, որ այդօրինակ բաներ կմեկնաբանի միայն տեքստին անձամբ ծանոթանալուց հետո: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կծանոթանա Վանեցյանի մեկնաբանությանն ու հարկ եղած դեպքում կարձագանքի դրան:

Ակնառու է, որ կա կոնֆլիկտ: Միևնույն ժամանակ, որ այդ առումով կար ներիշխանական կոնֆլիկտ ԱԱԾ և, այսպես ասած, քաղհասարակությունից իշխանության եկած թևի կամ ինչպես իշխանության տարբեր ընդդիմախոսներ էին բնորոշում՝ «ԱԱԾ և սորոսականների» միջև՝ հայտնի էր վաղուց: Դա բնորոշվում էր դեռևս ՊՎԾ շուրջ հայտնի գործից, որի արդյունքում մեղադրանք առաջադրվեց նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Ի դեպ, հատկանշական է, որ օրերս ԱԱԾ-ն մերժել էր իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Դավիթ Սանասարյանի դիմումը: Կապ ունի՞ Վանեցյանի պաշտոնանկությունը կոնկրետ գործի հետ, և ընդհանրապես արդյո՞ք Վանեցյանը «պարտվում» է այդ դիմակայությունում, թե՞ վարչապետի հետ անհամաձայնությունը ունի այլ պատճառներ, առնչվում է այլ գործի, այլ թեմաների: Ի վերջո, այդ իմաստով թեմաները Հայաստանի ներկայիս իրավիճակում անշուշտ ամենևին պակաս չեն՝ Ամուլսար, Ռոբերտ Քոչարյան, հայտնի գաղտնալսում:

ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո գործնականում դարձել էր իրավիճակի կառավարման առանցքային դերակատար՝ իր վրա վերցնելով հեղափոխության, այսպես ասած, իրավաքաղաքական ծանրությունն ու ստանձնելով դրա հենքը: Ի դեպ, հատկանշական է, որ իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ մի քանի օր անց պատրաստ կլինի միջնորդագիրը նախագահին, սակայն փաստորեն ասուլիսից ժամեր անց արդեն Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ պետի հրաժարականը: Իրադարձությունների այդ արագացումը արդյո՞ք ուներ զուտ տեխնիկական պատճառներ, թե՞ դա ևս թելադրված էր ներքին խմորումներով: Մեծ հաշվով, հետհեղափոխական իրավիճակում հանրությունն ականատես է լինում հեղափոխական թիմի առաջին լուրջ բաժանմանը:

Մյուս կողմից՝ ակնառու է, որ այն լինելու է նոր իրավիճակի և նոր զարգացումների մեկնարկ: Ո՞վ կզբաղեցնի Արթուր Վանեցյանի տեղը: Այդ հարցի կոնկրետ պատասխանը թույլ կտա թերևս ավելի որոշակիացնել դատողությունները հետագա զարգացումների այս կամ այն տրամաբանության վերաբերյալ: Միաժամանակ նաև առաջանում են հարցեր, թե արդյո՞ք ուժային բլոկում սա կարող է դառնալ փոփոխությունների շղթայի մեկնարկ:

Եվ առանցքային հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք Արթուր Վանեցյանի պաշտոնանկության հարցում ներքին շարժառիթները ընդամենը առիթ կամ, այսպես ասած, նախադրյալ չեն՝ ավելի լայն համատեքստում ընկած պատճառահետևանքային ասպեկտների համար՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում այդ առանցքային փոփոխությունը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցից և հետո Հայաստանում ԵՏՄ Վեհաժողովից առաջ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում