Լուրեր
Նախիջևանում վտանգավոր զարգացումներ են․ Անկարայում սպասվող եռակողմ հանդիպումը չի կարող մեզ չանհանգստացնել
  • 16:00
  • 2019-09-16
  • Դիտումներ՝ *

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կարծես թե չի նախատեսվում (նման հանդիպումը մի քանի ամիս, նույնիսկ մեկ տարի առաջ է որոշվում), բայց սա առիթ է ԱՄՆ-ում հանդիպելու և՛ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ու ամենատարբեր մակարդակներով, և՛ նաև այլ պատվիրակների հետ՝ պետության ղեկավարների և այլոց: Կարևոր է, որ այդ ամենը ճիշտ և ժամանակին պլանավորվի և պայմանավորվածություն ձեռք բերվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 22-ին նախատեսվող ամերիկյան այցի օրակարգին:

Նշելով, որ այցի հիմնական շեշտը դրվելու է հայկական համայնքի հետ հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց. «Կարծում եմ, որ դա վատ չի անցնելու, որովհետև ամերիկահայությունը սպասում է: Թե դա ինչ կտա՝ կտեսնենք»:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններում տեղ գտած բացի մասին՝ արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ սրանում դեր են խաղում մի քանի գործոններ. «Իրանի հետ հարաբերությունները, որը գտնվում է ամերիկյան արտաքին քաղաքականության խոշորացույցի տակ, ինչպես նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների տեսակը և որակը: Ամերիկացիները ամեն ինչ անում են նախկին հանրապետությունները Ռուսաստանից հնարավորինս անջրպետելու: Ենթատեքստում նաև Սիրիայում մեր ներկայությունը դեր խաղաց՝ կապվելով Ռուսաստանի և Իրանի հետ: Բոլթոնի պաշտոնանկությունից հետո ես չեմ ասում, թե այս բոլորը կարող է վերանալ, բայց կարող է որոշակի չափով մեղմանալ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *