Thursday, 18 04 2024
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Եթե Քոչարյանն այդպես է գտնում, թող հայտարարություն տա, իմ նկատմամբ քրգործ հարուցվի. Կորյուն Փիլոյան

Մարտի 1-ի վերսկսված դատավարության առաջին նիստին Ռոբերտ Քոչարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իրեն չեն կարող մեղադրել Մարտի 1-ի գործը չբացահայտելու համար, քանի որ ինքը արդեն մարտի 9-ից պաշտոն չի զբաղեցրել։ «Մարտի 1-ի դեպքերից հետո ես աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի։ Մարտի 9-ից ես այլևս պաշտոն չեմ զբաղեցրել։ Իմ լիազորությունների շրջանակներում գործ բացահայտելը չի եղել։ Եթե մարդը պետք է դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, վարույթն իրականացնող դատախազը, քննչական մարմինները, որոնք պարտավոր էին գործը բացահայտել։ Ինձ հիմա դատում են նրա համար, որ պատշաճ մարմինները գործը չեն բացահայտել։ Ինձ համար սա վիրավորական է»,-երեկ դատարանում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 2008-ին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր Աղվան Հովսեփյանը, ՀՔԾ պետի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Միրզոյանը, Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազը Կորյուն Փիլոյանն էր, քննչական խմբի ղեկավարն էլ՝ այսօր հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը։

Մարտի 1-ի գործով քննության ժամանակ Կորյուն Փիլոյանը հայտարարել էր, որ «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելը անհնար է: Նրա գործողություններից մշտապես դժգոհել են տուժողների իրավահաջորդները և ընդդիմության ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ Փիլոյանն ակնհայտորեն իշխանությունների պատվերն է կատարում:

Հետագայում նա վիրավորել էր մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին: Երբ Խոր Վիրապում Սարգիս Քլոյանը Փիլոյանին ասել էր՝ «ո՞նց ես Փիլոյան, եկել ես մեղքերիդ թողություն անելո՞ւ», դատախազը պատասխանել էր. «Ս….դ քաշի»: Բացի դրանից՝ նույն վայրում գտնվող Մարտի 1-ի զոհերի հարազատներին Փիլոյանն անվանել է «համաշխարհային պոռնիկներ»:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել Փիլոյանին։

Պարոն Փիլոյան, ինչպե՞ս կարձագանքեք Քոչարյանի հայտարարությանը։ Նա, ըստ էության, սլաքները ուղղում է նաև Ձեր կողմ։

-Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, ես ոչ մի բան չեն նայում, չեմ կարդում, չեմ լսում, «Ֆեյսբուքում» չկամ, ոչ մի սոցիալական ցանցում չկամ, հեռուստատեսությամբ էլ հենց լուրեր են լինում, փորձում եմ ալիքը փոխել։

Ինչո՞ւ։ Ձեզ հետաքրքի՞ր չէ նաև ձեր մասնակցությամբ կոծկված գործի ճակատագիրը։

-Խնդրում եմ, թողեք ես հեռու մնամ էս խժդժություններից։

Բայց Դուք այդ խժդժությունների անմիջական մասնակից եք եղել, ինչպե՞ս կարող եք հիմա հեռու մնալ այդ ամենից։

-Դե, հիմա թոշակառու եմ արդեն։ Թոշակի գնալու իմաստը հենց դա է, որպեսզի կարողանամ հեռու մնալ այդ ամենից։ Ես ժամանակից շուտ դիմում եմ գրել, գնացել թոշակի հենց դրա համար։

Պարոն Փիլոյան, փաստացի Քոչարյանը հայտարարում է, որ, օրինակ, հենց դուք պետք է դատվեք գործը չբացահայտելու համար։

-Եթե այդպես է գտնում, թող հայտարարություն տա, իմ նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Այդ ժամանակ էլ քննիչը հարցեր կտա, ես կպատասխանեմ։

Դուք ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք Մարտի 1-ի գործով։

-Ես իմ աշխատանքն եմ կատարել և ձգտել եմ այդ աշխատանքը հնարավորինս լավ և օբյեկտիվ կատարել։

Իսկ գուցե հենց իշխանությունների հրահանգների պատճառո՞վ եք կոծկել գործը։ Հրահանք եղե՞լ է Ձեզ։

-Խնդրում եմ, ինձ հեռու պահեք այդ ամենից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում