Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լուչեսկուն ճիշտ էր. Ինչ է սպասվում Մխիթարյանին «Ռոմայում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում» ավելի քան հաջող ստացվեց: Առաջին իսկ խաղում մեր ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ՝ ցուցադրելով տպավորիչ խաղ: Սա առաջին հերթին խոսում է Մխիթարյանի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: «Ռոմա»-«Սասուոլո» խաղում տպավորությունն այնպիսին էր, որ հայ ֆուտբոլիստը երկար տարիներ խաղացել է Հռոմի թիմում և 5 մատի պես գիտի խաղային բոլոր նյուանսները: Շատերն արդեն իսկ պնդում են, որ «Ռոման» Մխիթարյանի թիմն է, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում:

Ինչ խոսք, մեկ խաղով իրականում դժվար է նման համոզմունքի գալը, բայց այն, որ Մխիթարյանը «Ռոմայում» շատ ավելի ազատ և անկաշկանդ ֆուտբոլ ցուցադրեց՝ դա արդեն իսկ փաստ է: Ավելի ստույգ լավատեղյակ լինելով Մխիթարյանի որակներին՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նրա առաջ դրսևորվելու լայն հորիզոն է բացել:

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որոնց ես բոլորից շատ եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող», և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։ Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- օրեր առաջ հայտարարել էր հայտնի ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն։

Վերջինիս գլխավորությամբ Մխիթարյանը 2010-2013 թվականները փայլուն ելույթով աչքի էր ընկել Դոնեցկի «Շախտյորում»: Լուչեսկուի դիտարկումները միանգամայն դիպուկ կարելի է որակել: Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ավելի ստույգ՝ մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որպեսզի հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլու Ֆոնսեկան կարծես թե մտադիր է Մխիթարյանից քաղելու արդյունավետության ողջ արսենալը:

«Սասուոլոյի» հետ հանդիպումից առաջ շատ էր խոսվում, թե որ դիրքում Ֆոնսեկան կօգտագործի Մխիթարյանին: Հռոմում լրագրողների հետ հանդիպմանը Մխիթարյանը հայտարարել էր, որ իր համար հոգեհարազատ է ենթահարձակվողի դիրքը՝ միևնույն ժամանակ նշելով, որ պատրաստ է խաղալ նաև աջ կամ ձախ եզրում: Ինչ խոսք, Ֆոնսեկան երեկ կարող էր Մխիթարյանին Պելեգրինիի փոխարեն հնարավորություն տալ, այսպես ասած, 10 համարի դիրքում, բայց…

Պորտուգալացի մասնագետը շատ ավելի խելամիտ մարտավարություն էր ընտրել, որը դարձավ հաղթանակի հիմնական գրավականը: Մասնավորապես, աջ եզրում թիմի ավագ Ֆլորենցիի առջևում Ֆոնսեկան օգտագործեց Կլյուվերտին: Ձախ եզրում էլ Կոլարովի առջևում Մխիթարյանն էր: Նշված բոլոր ֆուտբոլիստները օժտված են բարձր արագությամբ և մրցակցի պաշտպանությունը ճեղքելու ունակությամբ: Կոլարով-Մխիթարյան-Կլյուվերտ-Ֆլորենցի քառյակը ուղղակի կապիտուլյացիայի ենթարկեց «Սասուոլոյի» պաշտպանական գիծը: Նման ուժեղ եզրեր ունենալու պայմաններում կենտրոնական հարձակվող Ջեկոյի արդյունավետության աստիճանը, կարծում ենք, զգալի կբարձրանա:

«Գիտեի, որ Մխիթարյանը լավ խաղացող է: Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է: Նա կկարողանա 100 տոկոսով օգնել «Ռոմային» այս մրցաշրջանում և կարող է դառնալ կարևոր խաղացող թիմի համար»,- ասել է ֆուտբոլիստը: Ջեկոն հույս է հայտնել, որ հայ կիսապաշտպանը երկար ժամանակ կմնա Հռոմում:

Ի դեպ, «Ռոմայի» երկրպագուները սոցիալական ցանցերում արդեն իսկ պահանջում են, որ ակումբի ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր կնքի Հենրիխ Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ մեր կիսապաշտպանը Հռոմի թիմում ելույթ է ունենում վարձավճարով, սակայն մրցաշրջանի ավարտին «Ռոման» հնարավորություն կունենա պայմանագիր կնքելու Մխիթարյանի հետ:

Վերջին օրերին թե՛ երկրպագուները և թե՛ լրատվամիջոցները շարունակ քննադատում էին «Ռոմայի» ղեկավարությանը Ֆոնսեկային թիմի ղեկը վստահելու համար: Երեկվա տպավորիչ հաղթանակից հետո, սակայն, դժգոհության ալիքը կարծես թե կոտրվել է: Նշվում է, որ ուժեղ հարձակողական օղակ ունենալու հետ մեկտեղ «Ռոմայի» պաշտպանությունը բավական թույլ է:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոման» պայմանագիր էր կնքել նաև կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգի հետ, որը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է Մխիթարյանի հետ: Այս ֆուտբոլիստի ասպարեզ դուրս գալուց հետո, կարծում ենք, «Ռոմայի» պաշտպանությունը զգալի կուժեղանա:

Ինչևէ, այս հաղթանակից հետո «Ռոման» 5 միավորով 8-րդ հորիզոնականում է և 4 միավորով է հետ մնում միանձնյա առաջատար Միլանի «Ինտերից»: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի սեպտեմբերի 19-ին Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում՝ հյուրընկալելով թուրքական «Բաշակշեխիրին»: Սեպտեմբերի 22-ին էլ Ա սերիայի 4-րդ տուրում Ֆոնսեկայի թիմը կհյուրընկալվի «Բոլոնիային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում