Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

«Սասնա Ծռերը» կոչ են անում մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և մասնակցել հանուն Ամուլսարի երթին

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ անհրաժեշտ է համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին:

Հայտարարության մեջ ասված է. «Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կողմ և դեմ գործընթացները ցույց տվեցին, որ.

1) հանքի շահագործման լիցենզիան տրվել է միջազգային չափանիշների և օրենքի պահանջների խախտմամբ և հակասում է դրանց, հանքի շահագործումը Հայաստանի և հայության համար առաջացնելու է գոյութենական մասշտաբի աղետալի հետևանքներ, ինչի գիտակցությամբ ոչ միայն օրենքով ազդակիր համարվող համայնքների բնակիչների, այլև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է դրան,

2) այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանությունը, նույնիսկ յուրային ժողովրդին մոլորեցնելու և օրենքի պահանջները անտեսելու գնով համառորեն փորձում է ապահովել հանքի շահագործումը: Նման իրավիճակում ելքը մեկն է. իշխանության վրա գործադրել նրա համար անհաղթահարելի հանրային ճնշում, որպեսզի նա ստիպված հետ կանգնի իր մտադրությունից և. 1) բացահայտի Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիայի տրամադրման կոռուպցիոն շղթան ու շահագործող ընկերության կատարած խախտումները, պատասխանատվության կանչի մեղավորներին և արգելի հանքի շահագործումը,

3) վերջապես նկատի ունենա, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը և, երկիրը թունավոր անապատի վերածելու միջոցով հեշտ շահույթ ստանալուն և կոռուպցիոն շահերը բավարարելուն միտված նախկին հանցավոր ռեժիմի արատավոր և ապազգային քաղաքականությունը շարունակելու փոխարեն անհապաղ ձեռնամուխ լինի տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությանը՝ հանքարդյունաբերության ասպարեզում առնվազն սահմանելով հետևյալ գերակայությունները.

– բացառել նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործումը

– սահմանել բնապահպանական միջազգային բարձր նորմեր ու չափանիշներ և դրանց համապատասխան գույքագրել առկա հանքարդյունաբերությունը

– դադարեցնել օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերությունը

– աստիճանաբար սահմանափակել տնտեսության մեջ մնացյալ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը և դրա տնտեսական արդյունքն էապես մեծացնել ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն:

Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համազգային համախմբում: Բոլոր մտահոգ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, հայտնի գործիչներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին ու արտերկրի հայությանը կոչ ենք անում միանալ և աջակցել Ամուլսարի պայքարին: Հանուն Ամուլսարի և Հայաստանի ապագայի մղվող պայքարի հաղթանակի համար կարևոր նշանակություն ունի ս.թ. սեպտեմբերի 20-ի երթը:

Կոչ ենք անում մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և ակտիվ կերպով մասնակցել երթին: Մենք ենք տերը մեր երկրի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում